Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Ռուսաստան |armenpress.am|
11:37 - 04 փետրվարի, 2023

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Ռուսաստան |armenpress.am|

armenpress.am: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան՝ Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը:

Նշվում է, որ այդ այցի շրջանակում Իրանի շուրջ իրավիճակը չի քննարկվի:

Քաբուլովը պարզաբանել է, որ Ալի Շամհանին կմասնակցի մի քանի երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարների մակարդակով անցկացվող՝ Աֆղանստանի վերաբերյալ ավանդական բազմակողմ հանդիպմանը:

Անդրադառնալով հարցին, թե այդ խորհրդակցությունների ընթացքում կքննարկվի՞ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Սպահանում ռազմական օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, որի համար Իրանը կասկածում է Իսրայելին, Քաբուլովը բացասական պատասխան է տվել:

«Որքան գիտեմ, օրակարգում նման բան չկա»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել