ՊՆ-ում խորհրդակցության ընթացքում քննարկվել են պահեստազորայինների վարժական հավաքներին առնչվող հարցեր
17:11 - 09 փետրվարի, 2023

ՊՆ-ում խորհրդակցության ընթացքում քննարկվել են պահեստազորայինների վարժական հավաքներին առնչվող հարցեր

Փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն Կառավարության «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշմամբ հաստատված աշխատանքները քննարկելու նպատակով։
 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են and զինվորական համազգեստ նկարն է
 
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, առողջապահության նախարարության, ԶՈՒ գլխավոր շտաբի, ուժային այլ կառույցների ղեկավար կազմի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է
 
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների նախապատրաստական միջոցառումների ընթացքին։ Զեկույցներ և առաջարկություններ են ներկայացվել խնդրահարույց հարցերի, դրանց լուծման ուղիների վերաբերյալ, որոնց առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարը գործընթացը համակարգող ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ։
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել