Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 7-ին ժամը 22:22-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։
Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ հրապարակելով նաև լուսանկարներ:
Նշվում է, որ տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
comment.count (0)