Բանակցային գործընթացի սառեցումը հակաարդյունավետ ենք համարում․ ՌԴ-ն կոչ է արել Բաքվին ու Երևանին վերսկսել բանակցությունները
 |factor.am|
19:56 - 22 փետրվարի, 2023

Բանակցային գործընթացի սառեցումը հակաարդյունավետ ենք համարում․ ՌԴ-ն կոչ է արել Բաքվին ու Երևանին վերսկսել բանակցությունները |factor.am|

factor.am: Բաքվի և Երևանի հետ երկխոսության ընթացքում շարունակվում են լուծումների որոնումները Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերսկսման համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։

Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, թե իրավիճակի բարդ լինելու պատճառով հայ-ադրբեջանական բանակցությունների սառեցումը հակաարդյունավետ է։

«Ինչքան էլ լարված լինի իրավիճակը տարածաշրջանում, այդ պատրվակով բանակցությունների սառեցումը հակաարդյունավետ ենք համարում։ Նման հռետորաբանությունը հեռացնում է Հարավային Կովկասում կայունության հաստատումը»,- հայտարարել է Զախարովան։

Նա Բաքվի և Երևանի գործընկերներին կոչ է արել հնարավորինս արագ վերսկսել համատեղ աշխատանքը։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել