Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
11:15 - 25 փետրվարի, 2023

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության հանրային կապերի բաժնից։

Նշվում է, որ նիստին որպես օրակարգային առաջին հարց քննարկվել է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու մասին առաջարկը։

«Զեկույցից հետո անցկացվել է հարց-պատասխան և մտքերի փոխանակություն: Քննարկման արդյունքներով Խորհուրդը որոշել է սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպել Սահմանադրության երրորդ գլխի շրջանակներում։

Որպես օրակարգային երկրորդ հարց ներկայացվել է Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակի վերանայման հարցը, ինչպես նաև պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը մասնավոր իրավունքի սուբյեկտներին:

Խորհուրդը որոշել է այս հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել