Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում փորձարկվող՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի վերաբերյալ ամփոփիչ քննարկմանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը ծրագրի իրագործման շրջանակներում: Հանդիպմանը քննարկվել է Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի մասին զեկույցը, որին հաջորդել է հարց ու պատասխանը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին մասնակիցները քննարկել են հետագա քայլերը և ամփոփել քննարկման ընթացքում վեր հանված հարցերը:
comment.count (0)