Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետը կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ
09:40 - 02 մարտի, 2023

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետը կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 
 
Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:
 
Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։
 
Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
 
Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել