Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախում խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենքեր
20:31 - 10 մարտի, 2023

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախում խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենքեր

Այսօր՝ ժամը 19։10-19։40-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենքեր։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
 
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
 
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել