ՊՆ նախկին շենքի բնակիչները կրկին ՊԵԿ-ի դիմաց են  |tert.am|
16:34 - 13 մարտի, 2023

ՊՆ նախկին շենքի բնակիչները կրկին ՊԵԿ-ի դիմաց են |tert.am|

tert.am: Հավաքվել ենք ՊԵԿ-ի դիմաց՝ մեր հարցերի պատասխանները ստանալու, երեք հիմնական հարց ունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։

«Մեզ ինչու են մեր տներից դուրս հանել, ինչու են կտրել լույսը, ու ինչու են շենքի բնակիչները դեռևս գտնվում անորոշ վիճակում։ Ո՞ւր էին մինչև հիմա, եթե պետական գույք է, ապա ինչո՞ւ էին նախկինում թողնում, որ մենք ներս մտնենք, ինչո՞ւ սպասեցին, որ մարդիկ 2 տարի այնտեղ ինչ-որ բան ստեղծեն, բնակվեն, հետո այդ մարդկանց թալանեն ու վռնդեն այնտեղից»,- ասաց շենքի բնակիչը։

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ-ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ-ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել