Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության հաշվապահը յուրացրել է մոտ 1 մլն դոլար
 |armtimes.com|
12:53 - 04 ապրիլի, 2023

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության հաշվապահը յուրացրել է մոտ 1 մլն դոլար |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության դիմումի հիման վրա ավարտվել է գլխավոր դատախազին առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ԵՄ պատվիրակության հաշվապահի անօրինական գործողությունների առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը։

Ինչպես հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, քննությամբ պարզվել է, որ Զարիֆա Աբբասովան 2017-2022 թվականներին աշխատելով այս պաշտոնում, կանխիկացրել է ներկայացուցչության բանկային հաշվին եղած գումարը, ինչպես նաև գումար է փոխանցել ինքն իրեն, աշխատավարձի քարտով տարբեր ժամանակներում կեղծ վճարման հանձնարարականների միջոցով յուրացրել է այս կազմակերպությանը պատկանող ավելի քան 980 000 մանաթ։

Զարիֆա Աբբասովային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4 (հատկապես խոշոր չափերով յուրացում), 308.2 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների) և 313 (կեղծում) հոդվածներով, քրեական գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան՝ քննության համար։ .


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել