factor.am: Ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ն անցկացվելու է «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողով։
Factor.am-ն ուսումնասիրել է գագաթնաժողովի կազմակերպման համար մշակված փաստաթղթերը և պարզել, որ որպեսզի այդ միջոցառումը տեղի ունենա Երևանում ՀՀ կառավարությունը պետք է WPL-ին փոխանցի 190 հազար եվրո։ Այն այս պահի տարադրամի փոխարժեքի տվյալներով համարժեք է 77,9 մլն դրամի։
Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Երևանում անցկացվելիք միջոցառմանը նախատեսվում է 200-ից 250 բարձրաստիճան պաշտոնյաների, կին գործիչների մասնակցություն։
comment.count (0)