Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիժիտ Մակրոնի անունից ի պատիվ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով Փարիզում են։ Ավելի վաղ կայացել է Նիկոլ Փաշինյանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, իսկ նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)