ԱԺ նախագահն աշխատանքային քննարկման ժամանակ առաջարկել է մեկնարկել ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացը
06:42 - 04 ապրիլի, 2019

ԱԺ նախագահն աշխատանքային քննարկման ժամանակ առաջարկել է մեկնարկել ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկման ժամանակ առաջարկել է մեկնարկել ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միրզոյանը։

«Աշխատանքային քննարկում ունեցա ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկեցի տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը։

Ես և խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, այդ թվում և քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գործընթացում ընդգրկելու վերբերյալ։ Նույն նպատակով շուտով կնախաձեռնեմ նաև թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ»,- գրել է ԱԺ նախագահը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել