ՍԱՏՄ-ն լաբորատոր փորձաքննության է ներկայացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Աբովյան քաղաքի մասնաճյուղում պատրաստվող արտադրատեսակները, որոնցից միայն մեկը՝ «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի նմուշը, «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել պահանջներին: Այդ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար: ՍԱՏՄ-ից նշում են, որ վերահսկողությունն իրականացվում է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից ՍԱՏՄ ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին այդ կազմակերպության բոլոր 36 մասնաճյուղերում:
Աշտարակի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 735 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի կնոջը և հորեղբոր տղային պատկանող ընկերության հետ, որի տնօրենը ավագանու նույն անդամն է։
«Ես Իրանին գործարք կնքելու հնարավորություն էի տվել։ Ես նրանց ամենավճռական ձևով ասացի՝ «միայն արեք»». հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա Truth Social-ում գրել է, որ չնայած ջանքերին, Թեհրանը չհետևեց իր խոսքերին. «Կոշտ գծի որոշ իրանցի աջակիցներն առույգ տեսք ունեին, բայց պարզապես չգիտեին՝ ինչ է իրենց սպասվում։ Նրանք բոլորը մահացած են, և էլ ավելի վատ կլինի», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը առանց մանրամասների։ Շարունակելով նախագահ Թրամփը փաստել է՝ շատ մահեր, ավերածություններ են եղել, «բայց դեռ ժամանակ կա՝ վերջ դնելու այս կոտորածին»։ |azatutyun.am|
Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, Հայաստանի քաղաքացիների մասով տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք: Այս մասին Factor.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների և իրանահայ համայնքի հետ կապված հարցին ի պատասխան։
Եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց: Այս մասին նշված է ՀՀ հանրային խորհրդի հայտարարության մեջ: Նշվում է, որ խորհրդակցությունը հրավիրվել է՝ «նկատի առնելով ՀՀ իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև այդ իրավիճակին հանրության շրջանում տրվող արձագանքները և հանրային ընկալումները, ելնելով նաև օրենսդրությամբ Հանրային խորհրդին վերապահված առաքելությունից»:
Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ն նախագահի հանձնարարությամբ շուտով հանդես կգա մանրամասն հայտարարությամբ:
Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է: Այս մասին «ԱՊՐԻ Արմենիա»-ի ֆորումում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանը շարունակում է աշխատել, որ կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերել»,- հայտարարել է ԱԽ քարտուղարը: |azatutyun.am| |azatutyun.am|
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը շտապ նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ «Իսրայելի բացահայտ ագրեսիային արձագանքելու համար արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով»: Այս մասին հայտնում է Իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խոր մտահոգություն է առաջացնում։ Այն հատկապես վտանգավոր է բանակցային հաջորդ փուլի նախաշեմին, քանի որ սպառնում է ոչ միայն խաղաղ գործընթացին, այլև տարածաշրջանային կայունությանը և գլոբալ խաղաղությանը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները ու հետևել միջազգային իրավունքի նորմերին։ [ՀՀ ԱԳՆ]
Այսօր նախատեսված մի շարք չվերթեր՝ Երևանից Դուբայ, Աբու Դաբի, Թեհրան, Թել Ավիվ և հակառակ ուղղություններով՝ չեղարկվել են։ «Գիշերը 04:30 Իրանի օդային տարածքը փակվել է, դրա պատճառով մի քանի օդանավեր վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Դրանցից են՝ Բելգորոդ-Դուբայ, Մինվոդի-Դուբայ, Կազան-Սոչի, քանի որ «Զվարթնոցը» իրենց պահուստային օդանավակայանն է, էնտեղ են իջել այդ թռիչքները։ Այդ վիճակով պայմանավորված՝ չեղարկվել են նաև մի քանի թռիչքներ՝ Երևան-Թել Ավիվ, Աբու Դաբի-Երևան, Դուբայ-Երևան»,- «Հետք»-ին հայտնել է Քաղավիացիայի կոմիտեի մամուլի պատասխանատու Լիլիթ Աղաբեկյանը: |hetq.am|
Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա |azatutyun.am|
Այսօր 17:22Խմորասնկեր և բորբոսասնկեր «Տաշիր Պիցցայի» սուշիում
Այսօր 17:19Զարուհի Ազնաուրյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար
Այսօր 17:01Իսրայելն օդային հարձակում է գործել Իրանի վրա [ԹԱՐՄԱՑՎՈՂ]
Այսօր 16:58Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունի. Փաշինյան |armenpress.am|
Այսօր 16:42Աշտարակ համայնքը վերջին 3 տարում շուրջ 735 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամի ընկերությունից
Այսօր 16:39Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին |armenpress.am|
Այսօր 16:39Իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է իրանցի առնվազն 20 բարձրաստիճան հրամանատար. Reuters |hetq.am|
Այսօր 16:25Սիսիան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
Այսօր 16:12«Բանակից ազատվելու» նախագծի շուրջ թեժ քննարկումներ ԱԺ-ում՝ անգամ իշխանական պատգամավորների միջև |civilnet.am|
Այսօր 15:25Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա |azatutyun.am|

Այսօր 15:25