Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Նա չի եկնաբանել իր` Շիրակի մարզպետ նշանակվելու մասին լուրերը: |factor.am|

 ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը: Ըստ հրապարակված նկարի՝ Հայրապետյանը Ասլանյանին է ուղարկել տեքստ, որում  նշվում է, որ խմբակցությունից դուրս գալու՝ Ասլանյանի որոշումը եղել է էմոցիոնալ և նա  շարունակելու է մնալ ՔՊ լիարժեք անդամ։ Ավելի ուշ Հակոբ Ասլանյանն այդ նկարը հեռացրել է։ ԲՏԱ նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը անդրադարձել է Ասլանյանի գրառմանը և գրել․
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»։

ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը: Ըստ հրապարակված նկարի՝ Հայրապետյանը Ասլանյանին է ուղարկել տեքստ, որում նշվում է, որ խմբակցությունից դուրս գալու՝ Ասլանյանի որոշումը եղել է էմոցիոնալ և նա շարունակելու է մնալ ՔՊ լիարժեք անդամ։ Ավելի ուշ Հակոբ Ասլանյանն այդ նկարը հեռացրել է։ ԲՏԱ նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը անդրադարձել է Ասլանյանի գրառմանը և գրել․ «Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»։

«Զվարթնոց» օդանավակայանից հաստատել են, որ այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել։ «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը նշել է, որ միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է։  «Նմանատիպ չվերթներ տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակներում Բաքվից- Երևան և հակառակ ուղղություններով իրականացվել են»,- փոխանցել է նա՝ չմանրամասնելով, թե քանի նման չվերթ է իրականցվել։ «Զվարթնոց»-ից նաև չեն նշել, թե որ միջազգային կազմակերպությունն է Բաքու- Երևան և Երևան- Բաքու չարտերային չվերթներ իրականացրել։ |factor.am| |factor.am|

ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում: Տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ Նա նշել է, որ դիմումի մեջ մանդատից հրաժարվելու պատճառը չի նշվում: |news.am|

 «Քաղաքացիական պայմանագիր»-ը քննարկելու է Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։ Այս մասին «Factor TV»-ին տված հարցազրույցում ասել է ՔՊ պատգամավոր և կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը։ «Հարցը քննարկելու ենք այսօր խմբակցության նիստին, ու նրան  կհեռացնենք խմբակցությունից»,- ասել է Թորոսյանն՝ անդրադառնալով Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի մասնակցելու խմբակցության նիստերին և սառեցնում է համագործակցությունը խմբակցության հետ։ |armenpress.am|

🚕 Օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում, նրանք բողոքում են գործող պայմաններից ու սակագներից:  Տաքսիստներից մեկը ներկայացրեց իրենց պահանջները՝ նշելով. «Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն, առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը 170-ից դարձել է 220 դրամ: Ոչ մի վերահսկողություն չկա, օպերատորն ասում է՝ պահանջարկը կա, տարիֆը բարձրանում է: Ո՞վ է վերսհսկում՝ այդ պահանջարկը կա, թե չկա, ինչքանով կա եւ որքանով է համապատասխանում այն ալգորիթմին, որը ինքը հիմքում դրել է: Արգելեք բաղադրիչները, որոնք չեք կարող վերահսկել, փոխարենը ողջամիտ սակագներ սահմանեք՝ ողջամիտ բաղադրիչներով»:  |news.am|

ՌԴ Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել։ Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025-ի ապրիլից։

ՌԴ Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել։ Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025-ի ապրիլից։

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը վերականգնվել է։ Կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ 
 [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը վերականգնվել է։ Կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

Այսպես կոչված «անձնականը» մի պահ կողքի դնելով, հետաքրքիր է Հակոբ Ասլանյանը խմբակցության, նախաձեռնողի և այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձևով տեղեկատվության, այդ թվում պետական գաղտնիք պարունակող, արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի համարու՞մ։ Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում։ [Արսեն Թորոսյան]

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը: Այս մասին նա ասել է Factor.tv-ին տված հարցազրույցում: Ասլանյանը հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին ինքն էլ «հանգամանքների բերումով» ծանոթացել է Հովիկ Աղազարյանի անձնական կայնքին վերաբերող տեղեկությունների. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»:

ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

Այսօր 22:44
Հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը

Հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը

Այսօր 22:26
Ռուսաստանի Բրյանսկի և Ռոստովի մարզերը՝ ուկրաինական դրոնների թիրախում
 |1lurer.am|

Ռուսաստանի Բրյանսկի և Ռոստովի մարզերը՝ ուկրաինական դրոնների թիրախում |1lurer.am|

21:42 - 11 դեկտեմբերի, 2024
ՔՊ-ն միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից. Կոնջորյան

ՔՊ-ն միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից. Կոնջորյան

21:22 - 11 դեկտեմբերի, 2024
ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով |azatutyun.am|

20:50 - 11 դեկտեմբերի, 2024
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան

 |factor.am|

Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան |factor.am|

20:46 - 11 դեկտեմբերի, 2024
ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրա Ջոն Դանլեփին

ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրա Ջոն Դանլեփին

20:17 - 11 դեկտեմբերի, 2024
Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած քայլերը

Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած քայլերը

20:09 - 11 դեկտեմբերի, 2024
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմական կրթության բնագավառում համագործակցության հեռանկարները

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմական կրթության բնագավառում համագործակցության հեռանկարները

19:39 - 11 դեկտեմբերի, 2024
Մհեր Գրիգորյանը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ հանդիպմանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման դրական զարգացումները

Մհեր Գրիգորյանը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ հանդիպմանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման դրական զարգացումները

19:21 - 11 դեկտեմբերի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը

Հայերը՝ որպես էթնիկ խումբ, հազարամյակներ շարունակ բնակվել են Հայկական բարձրավանդակում։ Բայց մեր ծագման մասին գոյություն ունեն բազմաթիվ վարկածներ։ Դրանցից մեկն, այսպես կոչված, բալկանյան տեսությունն է, որի համաձայն հայերը ունեն բալկանյան ծագում։ Եթե պատմական փաստերը սուղ են, ապա գենետիկական տվյալներն այս հարցին ստույգ պատասխան են տալիս և հերքում նշված տեսությունը։ Այս մասին է վկայում օրերս American Journal of Human Genetics հեղինակավոր ամսագրում հրապարակված հետազոտությունը, որի  համահեղինակներն են Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները և նրանց արտասահմանյան գործընկերները։   Պատմիչի գրած 3 տողը մեր՝ փռյուգիացիներից սերելու վարկածի հիմք Փռյուգիան երկիր էր Փոքր Ասիայի արևմտյան մասում (ներկայիս Թուրքիայի տարածքում)։ Միակ գրավոր աղբյուրը, որը խոսում է հայերի՝ փռյուգիացիներից ծագելու մասին, պատմիչ Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» աշխատությունից մի պարբերություն է․ «Հայերը, որոնք փռյուգիական գաղութարարներ են, զինված էին փռյուգիական ոճով։ Երկու ազգերն էլ (նկատի ունի հայերին ու փռյուգիացիներին,- խմբ․) գտնվում էին Արտոխմեսի հրամանատարության տակ, որը ամուսնացած էր Դարեհի դուստրերից մեկի հետ»։ Հետագայում այս պնդման հիման վրա սկիզբ դրվեց հայերի բալկանյան ծագման մասին տեսությանը։   Մեր ԴՆԹ-ն մեզ պատմում է հազարամյակներ առաջ ապրած մարդկանց մասին Մոտ 10 տարի առաջ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան արտասահմանյան գործընկերների հետ սկսեց մի ուսումնասիրություն, որը պիտի գար հերքելու հայերի փռյուգիական ծագման մասին վարկածը։ Մինչև հետազոտության մանրամասներին անդրադառնալը՝ կարևոր է իմանալ, թե որոնք են գենետիկայի հիմնական հասկացություններն, ու ինչ են դրանք նշանակում։ ԴՆԹ-ն մոլեկուլ է, որը կրում է գենետիկական ինֆորմացիա։ ԴՆԹ-ի առանձին հատվածները կոչվում են գեներ, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ տեղեկություններ է պարունակում օրգանիզմի կառուցվածքի ու ֆունկցիաների մասին։ Գեներից բացի՝ ԴՆԹ-ն պարունակում է նաև չեզոք հատված, որը կազմում է ԴՆԹ-ի մեծ մասը։ ԴՆԹ-ի չեզոք հատվածն ու գեները միասին կազմում են  գենոմը։ Գենոմը անփոփոխ չէ․ ինչ-ինչ պատճառներով նրա որոշ մասերում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, որոնք անվանում են մուտացիաներ։ Մուտացիաները  փոխանցվում են ժառանգաբար՝ անցնելով հաջորդ սերունդներին։ Պարզվում է, որ  ժամանակակից մարդու ԴՆԹ-ն կարող է պատմել հազարավոր տարիներ առաջ ապրած ժողովուրդների  մասին։ Բանն այն է, որ ԴՆԹ-ի փոփոխությունների՝ մուտացիաների առումով էթնոսները տարբերվում են միմյանցից։ Ճիշտ է, մարդկությունը գենետիկական կառուցվածքով շատ նման է, սակայն կախված միջավայրից, խմբերի մեկուսացումից, միգրացիայից՝ որոշակի տարբերություններ կամ նմանություններ են առաջանում տարբեր խմբերի միջև, այսինքն՝ ամեն ազգ ունի իրեն բնորոշ մուտացիաներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։  Հետևաբար, ունենալով ժամանակակից մարդու ԴՆԹ-ն, այսինքն՝ նրա գենոմի մասին ինֆորմացիան, գիտնականները, հիմնվելով  ժառանգած մուտացիաների վրա, կարող են վերականգնել նրա անգամ հեռավոր նախնիների ԴՆԹ-ն։    Մենք փռյուգացիների՞ց ենք սերում․ գենետիկական պատասխանը Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան հայկական գենոֆոնդը ուսումնասիրելու նպատակով մի քանի տարի առաջ սկսեց ուսումնասիրել ծագումով Արևելյան և Արևմտյան Հայաստաններից հայերի գենետիկական տվյալներ։ Սկզբում գիտնականները կենտրոնացան հայրական գծով ժառանգվող գենետիկական հատկանիշների վրա։ Ստացված արդյունքները ցույց տվեցին հայրական տոհմագծերի կառուցվածքի կայունությունը առնվազն վերջին մի քանի հազարամյակներում։ Բալկանյան տեսության համաձայն` փռյուգիացիների միգրացիան Հայկական բարձրավանդակ մոտ 3000 տարի առաջ է տեղի ունեցել։ Սա  կասկածներ առաջացրեց Հերոդոտոսի վկայության իսկության վերաբերյալ։ Գիտնականների մոտ միտք ծագեց․ եթե փռյուգացիները զանգվածաբար եկել էին այստեղ և Հայկական բարձրավանդակում հիմք դրել նոր ազգի, ապա նրանք պիտի ճանապարհին հետքեր թողած լինեին, և այդ հետքերը պիտի երևային մեր՝ հայերիս գենոմում։ Այս ենթադրության  իսկությունը ստուգելու համար գիտնականները վերցրին Բալկանյան թերակղզու երկրներում և այնտեղից Հայկական բարձրավանդակ տանող տարածքում՝ ներկայիս Թուրքիայում, ապրած մարդկանց հնագույն ԴՆԹ-ի մասին տվյալներ (այս նյութը ստացվել էր գտածո աճյունների  ոսկրանյութից)։ Քարտեզում կետերով նշված են այն տարածքները, որտեղի բնակիչներից վերցվել են  հնագույն կամ ժամանակակից ԴՆԹ-ի նմուշներ (աղբյուրը՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիա) Ապա գիտնականները հայկական ամբողջական գենոմը, որը ստացել էին 34 հայերից, համեմատեցին այս տարածաշրջաններում ապրած մարդկանց գենոմների հետ։ Նրանց  հետազոտությունը գենետիկական որևէ նմանություն չգտավ հայերի ու Բալկանյան տարածքում ապրող և ապրած խմբերի միջև։  Եթե հայերն ու Բալկանյան թերակղզում ներկայում ապրող ժողովուրդները նույն խմբից սերեին, ապա պիտի երկուսի մոտ էլ նույն մուտացիաները արտահայտված լինեին։ Սակայն գիտնականները հայերի ու նշված  ժողովուրդների միջև մուտացիաների նմանություններ չեն գտել։ «Նմանություններ չկան, գուցե այստեղ եկել են Բալկանյան թերակղզուց, բայց ոչ զանգվածային։ Ալեքսանդրի (Մակեդոնացու,- խմբ․) ժամանակ եկել են, բայց չեն հասել Հայաստան»,- ասում է հոդվածի համահեղինակ, էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը։   Սասունցիներն ասորական ծագում չունեն Սա գիտնականների գրանցած միակ արդյունքը չէ։ Հայերի ամբողջական գենոմը ուսումնասիրելիս նրանք նաև նկատեցին որոշակի առանձնահատկություն Սասունի բնակիչների մոտ։ Նախ՝ հերքվեց նրանց ասորական ծագումը։ Այս միֆը տարածողները հիմնվում են Աստվածաշնչում հանդիպող մի ձևակերպման վրա, ըստ որի՝ ասորեստանցի արքա Սենեքերիմի որդիները եկել են Արարատի երկիր։ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները սասունցիների ժառանգների ԴՆԹ-ն համեմատեցին այլ հայերի ու ներկայում ապրող ասորիների հետ։  Նրանք, մասնավորապես, համեմատեցին այն մուտացիաները, որոնք բնորոշ են կոնկրետ խմբերի և այլ խմբերի մոտ չեն հանդիպում։ Արդյունքում գիտնականները հայտնաբերեցին, որ սասունցիներն ու այլ տարածաշրջանների հայեր այդ մուտացիաների առումով նման են միմյանց, իսկ  ասորիների  հետ նմանություն չհայտնաբերվեց։ Սասունցիների սերունդներից վերցրած նմուշները հետազոտելիս պարզվեց նաև, որ մոտ 10 հազար տարի առաջ նրանց քանակի կտրուկ նվազում է գրանցվել։ Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով դրա պատճառները միայն ենթադրել կարելի է՝ ներխուժումներ, միջավայրի կտրուկ փոփոխություն կամ մի այլ պատճառ, որի մասին պատմական որևէ տեղեկություն չկա։ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի ու գործընկերների  հետազոտությունը հայկական գենոֆոնդի ուսումնասիրության մի մասն է միայն։ Լաբորատորիան նպատակ ունի Պատմական Հայաստանի գենետիկական ատլաս ստեղծելու, որը կներառի Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արևմտյան Հայաստանի հայերի ու նրանց հաջորդների, ծպտյալ հայերի, հայկական ծագում ունեցող այլ խմբերի գենետիկական տվյալները։ Սա միջգիտակարգային համագործակցության ու երկարաժամկետ ծրագիր է, որն արդեն մեկնարկել է։ «Գիտությունը երբեք չի ավարտվում, այն ունի սկիզբ, բայց չունի վերջ»,- ամփոփում է Լևոն Եպիսկոպոսյանը։   Անի Խաչատրյան Գլխավոր լուսանկարը՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայից (հեղինակ՝ Սարգիս Խարազյան)  

Loading...