Գերագույն հոգևոր խորհուրդը խոր մտահոգությամբ արձանագրեց հայրենական կյանքում ստեղծված ծանր կացությունը։ Կարևորեց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից և արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ՝ վճռականորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անսակարկելի իրավունքը։
Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի հետ շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է ԶՈՒ հրամանատարական կազմը, հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման և վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։ |azatutyun.am|
Անկարայից ոչ հեռու գտնվող MKE պաշտպանական մեքենաշինական-քիմիական ձեռնարկությանը պատկանող հրթիռների ու մարտալիցքերի արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել։ Գործարանի 5 աշխատակից է զոհվել։
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Արայիկ Հարությունյանի հետ կայացած հանդիպումից հետո հայտնել է, որ Արցախի նախագահը ադրբեջանական անցակետով անցնելու որոշումը բացատրել է հանրային պահանջով, ինչի հետ, սակայն, իրենք չեն համաձայնել։ Գալստյանի փոխանցմամբ դա է վկայում նաև Արցախում իրականացրած ստորագրահավաքը, որին միացել է 60 հազար արցախցի։ Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը վստահեցրել է՝ ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչի ուղեկցությամբ արցախցիները միայն խիստ անհրաժեշտության դեպքում են անցնում ադրբեջանական անցակետով, մասնավորապես՝ Հայաստանում շտապ բուժօգնություն ստանալու և ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով։ |azatutyun.am|
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի Պն-ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են։ Նման պարագայում մեղադրյալին առաջարկվում է դադարեցնել քրեական հետապնդումը։ Դադարեցման դեպքում մեղադրյալը ոչ արդարացվում է, ոչ էլ մեղավոր է ճանաչվում։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը քիչ հավանական համարեց, որ երկրորդ նախագահը կնախընտրի վաղեմության ժամկետի կիրառմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ Ըստ Ալումյանի Քոչարյանը կնախընտրի մինչեւ վերջ հասցնել գործը եւ արդարացվել։ |news.am|
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ:Բայրամովը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած բանակցությունների և օրակարգում առկա բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ: |1lurer.am|
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակի թունելը հունիսի 15-ին՝ ժամը 00։00-ից մինչև հունիսի 17 ժամը 00։00-ն փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` վերանորոգման աշխատանքներով պայմանավորված։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյան] |armeniasputnik.am|
Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկան գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում են ռուս խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և դա նույնպես շատ կարևոր հարց է, ու, վստահ եմ, այսօր կքննարկենք: [Նիկոլ Փաշինյան] |1lurer.am|
Շահին Մուստաֆաևի պնդմամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը իրականացնելու է ՌԴ ԱԴԾ-ն |tert.am|
Այսօր 16:02«Կարևորվել է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից»․ ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Այսօր 14:48Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ․ Արցախի ՊՆ
Այսօր 14:44Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը |armenpress.am|
Այսօր 14:05Կոլումբիայում գտել են երեխաներին, որոնք ավիաաղետից հետո 40 օր միայնակ են մնացել ջունգլիներում |tert.am|
Այսօր 13:24Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը» |azatutyun.am|
Այսօր 13:22Փարիզի քաղաքային խորհուրդը «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման» վերաբերյալ բանաձև է ընդունել
Այսօր 13:20Փաստաբանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին
Այսօր 12:58Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս
Այսօր 12:32ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև |amerikayidzayn.com|
Այսօր 12:29Շահին Մուստաֆաևի պնդմամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը իրականացնելու է ՌԴ ԱԴԾ-ն |tert.am|

Այսօր 12:29