ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են ԶՈՒ կերպափոխման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների կենսագործման ընթացքին առնչվող մի շարք հարցեր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի համար հասկանալի չէ, թե ուկրաինական կողմից ում հետ պետք է որևէ համաձայնագիր ստորագրի, քանի որ «վաղը այնտեղ կգան այլ առաջնորդներ»։ «Կարելի է ՄԱԿ-ի հովանու ներքո ԱՄՆ, նույնիսկ եվրոպական երկրների հետ, իհարկե, մեր գործընկերների և ընկերների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հնարավորությունը... Որպեսզի անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ, իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող ունակ կառավարություն»,- ասել է նա Արխանգելսկ միջուկային սուզանավ այցի ժամանակ անձնակազմի հետ զրույցի ընթացքում: |tert.am|
𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է։ 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է: [ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան]
8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով։ Քրեական հետապնդումներ են հարուցվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների նկատմամբ: Ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ։ [Հակակոռուպցիոն կոմիտե]
ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում: Այսօր տեղի է ունեցեկ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: ՀՖՖ Գործկոմի անդամների քվեարկության արդյունքում՝ ՀՖՖ Գործադիր կոﬕտեի անդամի թափուր պաշտոնը կզբաղեցնի «Նոա» ՖԱ Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը:
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Նարեկ Մանուկյանը ապրիլի 1-ից կազատվի ՏԿԵ փոխնախարարի պաշտոնից:
«Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել: Այս մասին ասաց դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը: «Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել: Երկու երեխաների առջև սթրեսի ենթարկելով ձերբակալեցին, բայց ոչինչ չկարողացան գտնել»,- ասաց Սիմոնյանը: |24news.am|
Հօգուտ ՀՀ-ի՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 21-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցադիմումը։ [Գլխավոր դատախազություն]
Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։ Քվեարկության արդյունքները հետևյալն են՝ Տարոն Մարգարյան - 67 կողմ, 0 դեմ, Հովիկ Աղազարյան - 65 կողմ, 2 դեմ։
«Մայր Հայաստան» դաշինքը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգված ուժային կառույցների /հակակոռուպցիոն կոմիտե և ոստիկանություն/ հարձակումները Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի և «Մեր քաղաքը» դաշինքի դեմ։ Մենք այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, մեր աշխատանքների խոչընդոտման փորձ և դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը, որի շրջանակներում բերման են ենթարկել նույնիսկ երկու անչափահասների մորը՝ լուրջ սթրեսի ենթարկելով երեխաներին։ Մենք կոչ ենք անում գյումրեցիներին ակտիվորեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք ընտրություններին, մերժել թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող Քաղաքացիական պայմանագրին և փոփոխությունները սկսել Գյումրիից։ [«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում]
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Այսօր 13:04Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել. Արման Եղոյան |armenpress.am|
Այսօր 12:52Պոլսո Հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած ընդունելությանը |civilnet.am|
Այսօր 12:44Իրանը պաշտոնապես պատասխանել է Թրամփի նամակին |civilnet.am|
Այսօր 12:07Թուրքիայում ձերբակալել են նաև Ստամբուլի կալանավորված քաղաքապետի փաստաբանին․ ԶԼՄ-ներ |factor.am|
Այսօր 12:03Հզոր երկրաշարժ Մյանմարում. բնակելի շենքեր են փլուզվել Բանգկոկում
Այսօր 11:42Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ներդնել ժամանակավոր արտաքին կառավարում և անցկացնել նոր ընտրություններ |tert.am|
Այսօր 10:03Հայտնի են «Արտավազդ-2025» մրցանակաբաշխության հաղթողները
Այսօր 09:30Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Այսօր 09:24𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարար
21:49 - 27 մարտի, 2025Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Այսօր 13:04Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել. Արման Եղոյան |armenpress.am|
Այսօր 12:52Պոլսո Հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած ընդունելությանը |civilnet.am|
Այսօր 12:44Իրանը պաշտոնապես պատասխանել է Թրամփի նամակին |civilnet.am|
Այսօր 12:07Թուրքիայում ձերբակալել են նաև Ստամբուլի կալանավորված քաղաքապետի փաստաբանին․ ԶԼՄ-ներ |factor.am|
Այսօր 12:03Հզոր երկրաշարժ Մյանմարում. բնակելի շենքեր են փլուզվել Բանգկոկում
Այսօր 11:42Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ներդնել ժամանակավոր արտաքին կառավարում և անցկացնել նոր ընտրություններ |tert.am|
Այսօր 10:03Հայտնի են «Արտավազդ-2025» մրցանակաբաշխության հաղթողները
Այսօր 09:30Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Այսօր 09:24𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարար
21:49 - 27 մարտի, 2025