Անասնահամաճարակային մշտադիտարկում ձկնաբուծարաններում. Հայտնաբերվել են խախտումներ |news.am|

12:16 - 08 հուլիսի, 2019

news.am։ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձկնամթերքի խմբաքանակների մեջ անցանկալի նյութերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, տնտեսությունների սանիտարական վիճակը, ինչպես նաեւ ձկան եւ ջրի մեջ մնացորդային նյութերի առկայությունը պարզելու նպատակով, հանրապետությունում գործող ձկնաբուծական տնտեսություններում իրականացնում է անասնահամաճարակային մշտադիտարկում:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մոտ 100 տնտեսությունների մշտադիտարկման ընթացքում կարեւորվել է ոչ միայն ձկնաբուծարանների սանիտարական վիճակի որոշումը, այլեւ ձկների համար օգտագործվող կերերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը, դեղամիջոցների եւ կանխարգելիչ նյութերի օգտագործումը, ձկնամթերքի վերամշակման եւ փաթեթավորման, ինչպես նաեւ սառնարանային տնտեսությունների առկայությունը:

Հատուկ նշված դեպքերում կատարվել է նաեւ ձկան եւ ջրի նմուշառում եւ անվտանգության ցուցանիշների որոշում:

Մշտադիտարկման արդյունքները թեեւ դեռ ամփոփված չեն, սակայն արդեն հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ, փաստաթղթավորման, ջրի ջերմաստիճանի, ավազանների ֆիլտրացիոն համակարգերի հետ կապված խախտումներ, իսկ որոշ ձկնաբուծարաններ էլ գրանցված չեն եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում: Տրվել են խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել