Անգելա Մերկելը հայտնել է, թե ինչ պայմանով ՌԴ-ն կարող է «Մեծ յոթնյակ» վերադառնալ
14:45 - 26 օգոստոսի, 2019

Անգելա Մերկելը հայտնել է, թե ինչ պայմանով ՌԴ-ն կարող է «Մեծ յոթնյակ» վերադառնալ

factor.am Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, թե որ պայմանի կատարման դեպքում Ռուսաստանը կարող է «Մեծ յոթնյակ» վերադառնալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մերկելն այս մասին հայտարարել է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում Ռուսաստանի և Ուկրաինայի թեմայի քննարկման ժամանակ:

«Գերմանիայի անունից ես հստակ հասկացրի, որ մինսկյան գործընթացի կյանքի կոչման հարցում մենք առաջընթացի կարիք ունենք»,- ասել է Մերկելը:

Նրա խոսքով՝ «Մեծ յոթնյակ» Ռուսաստանի վերադարձի մասին խոսելու համար անհրաժեշտ է հենց այդ պայմանավորվածությունների կատարումը: Մերկելն ընդգծել է, որ Գերմանիայի դիրքորոշումը սատարել են «Մեծ յոթնյակի» անդամ այլ երկրներ:

Նշենք, որ 2014 թվականին ստորագրված Մինսկի արձանագրությունը ենթադրում է կրակի դադարեցում Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, որոնք Ուկրաինան իր տարածքներն է համարում: Ավելի վաղ էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G7-ի ղեկավարներին հորդորել էր որպես ՌԴ-ի վերադարձի նախապայման առաջադրել Ղրիմի վերադարձը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել