«Անհնար է, որ ինչ-որ բան զավթեմ ու դնեմ գրպանս»․ Կարեն Աղամյանը՝ 50 մլն դրամ հափշտակության մասին |news.am|
09:22 - 11 նոյեմբերի, 2019

«Անհնար է, որ ինչ-որ բան զավթեմ ու դնեմ գրպանս»․ Կարեն Աղամյանը՝ 50 մլն դրամ հափշտակության մասին |news.am|

news.am: «Հայաստանի նկարիչների միության» նախկին նախագահ Կարեն Աղամյանին դեռ ծանուցում չի եկել, եւ ինքը դեռ տեղյակ չէ, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը։ Այս մասին ասաց Կարեն Աղամյանը։

«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։

«Իմ շրջապատն ինձ ինչքան որ գիտի՝ չեն կարող հավատալ, որ կարող եմ ինչ-որ չարաշահումներ թույլ տալ։ Անհնար է, որ ես ինչ-որ բան զավթեմ ու դնեմ գրպանս։ Այդ տեսակ մարդ չեմ եւ զարմացած եմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ես ծանուցագիր դեռեւս չեմ ստացել»,- ասաց Կարեն Աղամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել