Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ հատուկ խմբերի համար տրանսպորտի սակագնի զեղչեր են գործելու, և կան խմբեր, որոնք առհասարակ ազատվելու են վճարելուց։ Հայկ Մարությանը ընդգծեց, որ 1 կամ 7 օրանոց տոմսի վրա զեղչերը չեն ազդում, դրանք գործում են 10 անգամանոց և ավելի մեծ փաթեթների վրա։ Մարությանը ներկայացրեց բրիտանական WYG ընկերության ուսումնասիրությունը, որում ասված է, որ այսօրվա ցանցում մարդկանց 94 %-ն առանց տեղփոխի են տեղաշարժվում, ինչը նշանակում է, որ բնակչության մեծ մասը տրանսպորտից օգտվում է օրական երկու անգամ, իսկ 6 տոկոսը՝ ավելի։ Ավինյանի խոսքով էլ՝ նշված ուսումնասիրությունը արվել է 2016 թ․ և այդտեղ խոսվում է գազելների ցանցի մասին։ Մարությանը, անդրադառնալով այն հարցին, թե որտեղից պետք է վերցնեն սուբսիդավորման գումարները, ասաց, որ 2021 թ․-ին անշարժ գույքի գույքահարկը եղել է 6 մլրդ 475 մլն դրամ, իսկ շարժական գույքինը՝ 12,1 մլրդ դրամ։ 2024-ին գույքահարկն արդեն 13, 44 մլրդ դրամ է, իսկ շարժական գույքի համար՝ 13.2 մլրդ դրամ: Այսինքն տարբերությունը 7 մլրդ դրամ է: Ըստ Մարությանի՝ 2025 թ․-ին ավելի է հավաքվելու՝ 14.92 մլրդ, իսկ 2026 թ․-ին 20 մլրդ դրամ։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ ՓԾ]
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին․ հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ «Մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ: Մենք չենք ուզում հրավիրել ոչ միայն ազգային թիմի մարզիչ, այլ նաև հայկական ֆուտբոլում գլոբալ փոփոխություններ կատարել, որը կապված կլինի մարզչական շտաբի, ազգային հավաքականի ակադեմիաների հետ: Այն միտված է լինելու հայկական ֆուտբոլի վերաթարմացմանը»,-ասաց Մելիքբեկյանը: |armenpress.am|
Առաջիկայում վարորդներին վերաբերող նոր նախագծեր են դրվելու շրջանառության մեջ: Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարելու իրավունքը հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չի լինի վարչական պատասխանատվության։ Վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի. նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության։ Կպարզեցվի երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ-ում օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարելու կարգը: [ՀՀ ՆԳՆ]
Իլհամ Ալիևը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հայաստանի հետ։ Առաջինը վերաբերում է միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն, երկրորդը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելուն։ «Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ այն, ինչ ես լսեցի և զգացի, այն էր, որ այդ երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից»,- ասել է Ալիևը: Միաժամանակ Ալիևը նշել է, թե խաղաղության պայմանագիրը և Հայաստանի միաժամանակյա սպառազինումն անհամատեղելի են։ Ըստ նրա՝ Հայաստանին զինելու գործընթացը «ընթանում է յոթ մղոնանոց քայլերով». «Այն զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր սպառազինություն է: Այն գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար»։ |civilnet.am|
Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «եվրոպացի դիտորդների անվան տակ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք»: Ադրբեջանի նախագահը ռուսական РИА Новости-ին ասել է, որ դիտորդներ տեղակայելու հարցը քննարկվել է Բաքվի հետ 2022թ. քառակողմ հանդիպման ընթացքում, երբ դեռ Մակրոնը իրենց կողմից չէր բացառվել կարգավորման գործընթացից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ
22:39 - 18 դեկտեմբերի, 20242026թ-ին 20 մլրդ դրամ ավելի գույքահարկ է հավաքվելու, տրանսպորտային համակարգը կարող է առանց թանկանալու աշխատել. Հայկ Մարության
21:26 - 18 դեկտեմբերի, 2024Ավստրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
21:17 - 18 դեկտեմբերի, 2024100 դրամով հնարավո՞ր է ունենալ որակյալ տրանսպորտային համակարգ. Մարության-Ավինյան բանավեճ
21:07 - 18 դեկտեմբերի, 2024Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը
20:34 - 18 դեկտեմբերի, 2024Ֆրանսիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին շնորհակալություն է հայտնել համերաշխության ուղերձի համար
20:12 - 18 դեկտեմբերի, 2024Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
19:43 - 18 դեկտեմբերի, 2024Պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալը աշխարհի մասշտաբով. ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին |armenpress.am|
19:38 - 18 դեկտեմբերի, 2024Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած ավերածություններից. Արարատ Միրզոյան
18:41 - 18 դեկտեմբերի, 2024Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները. ԱԳՆ
18:21 - 18 դեկտեմբերի, 2024Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ

18:21 - 18 դեկտեմբերի, 2024