Արգենտինայի Հանրապետության հրապարակը Երևանի կենտրոնում
16:39 - 15 օգոստոսի, 2019

Արգենտինայի Հանրապետության հրապարակը Երևանի կենտրոնում

Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման վայրը, այսուհետ պաշտոնապես կկոչվի Արգենտինայի Հանրապետության հրապարակ:

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիանը, Հայկ Մարությանը, Արայիկ Հարությունյանը, Երևանի ավագանու անդամներ և այլ պաշտոնյաներ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, իր խոսքն ուղղելով Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին, ասել է. «Մենք մեր բարեկամ ժողովուրդների հանդեպ մեր սերն ենք արտահայտում՝ նրանց պատվին անվանակոչելով փողոցներ, հրապարակներ ու պուրակներ»:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով քաղաքային իշխանությանը նշել է. «Թեև այսօր իմ պաշտոնավարման վերջին օրն է, սակայն Երևանը հասցրել է դառնալ ինձ համար իսկապես շատ հարազատ վայր: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալու Հայաստանին և հայ ժողովրդին, բայց նաև տխուր եմ, որ ավարտում եմ դիվանագիտական առաքելությունս»:

Հյուրերը շրջել են տարածքում, զրուցել բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին: Դեսպանության ուժերով արդեն իսկ բարեկարգվել և արգենտինական մոտիվներով նկարազարդվել է հարակից կամարանցումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել