Արենի համայնքի ավագանին ևս չընդունեց Տարածքային կառավարման նախարարության առաջարկը
13:15 - 11 հուլիսի, 2019

Արենի համայնքի ավագանին ևս չընդունեց Տարածքային կառավարման նախարարության առաջարկը

Արենի համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել է  «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» թիվ 51 որոշումը անվավեր ճանաչելու հարցը։ Ավագանին դեմ է քվեարկել, և որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ։

Հիշեցնենք, որ  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը առաջարկել էր քննության առնել և վերացնել կամ փոփոխել այդ որոշումը։

Նման որոշումներ կայացվել են ՀՀ 5 համայնքներում։ Որոշումն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու առաջարկ ներկայացվել է բոլոր համայնքներին։ Որոշման անվավեր ճանաչումը մերժվել է նաև Ջերմուկ և Նոյեմբերյան համայնքների կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել