«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենն ազատվել է պաշտոնից
08:33 - 15 հունվարի, 2020

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենն ազատվել է պաշտոնից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին ՀՀ վարչապետի որոշման նախագիծը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Մերուժան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել