Ես դիտարկում եմ նաև Վահե Գրիգորյանի թեկնածությունը արդարության վերականգնման համատեքստում․ Լ․ Մակունց |tert.am|
10:16 - 18 հունիսի, 2019

Ես դիտարկում եմ նաև Վահե Գրիգորյանի թեկնածությունը արդարության վերականգնման համատեքստում․ Լ․ Մակունց |tert.am|

tert.am։ «Ես համարում եմ, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության ոլորտում Վահե Գրիգորյանը լուրջ և արժեքահեն հետագիծ ունեցող անձ է թե՛ քաղբանտարկյալների պաշտպանությունն իրականացնելիս, թե՛ ապօրինի շինարարությունների արդյունքում քաղաքացիների խախտված իրավունքները պաշտպանելիս»: ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկմանն այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Հենց այս հետագիծն է, որ ինձ վստահություն է ներշնչում, որ ընտրվելու դեպքում Վահե Գրիգորյանը ավելացնելու է ՍԴ-ի նկատմամբ վստահությունը: Եվ դիտարկում եմ նաև Վահե Գրիգորյանի թեկնածությունը արդարության վերականգնման համատեքստում »,-ասաց Մակունցը:

Նա նշեց, որ դատավոր ընտրելու օրինական և իրավական ճանապարհը Ազգային ժողովի ընտրությամբ է: «ԱԺ-ն այսօր Հայաստանում քաղաքական մարմին է, բնականաբար, քաղաքական մարմինը պետք է կայացնի քաղաքական որոշում: Սակայն ժամանակն է, որ դուրս գանք այն կարծրատիպից, որ քաղաքական որոշումը ենթադրում է կուսակցական որոշում:

Քաղաքական որոշումն արժեքահեն դիրքորոշում է, որն արտացոլում է, թե ինչ արժեքներով ենք մենք առաջնորդվում առաջին հերթին որպես պատգամավորներ, ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ ՀՀ-ում, ինչպիսի դատական համակարգ ու դատավորներ` այս դեպքում ՍԴ դատավոր ենք ուզում ունենալ»,-նշեց Մակունցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել