Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել |armenpress.am|
18:26 - 20 փետրվարի, 2020

Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Երևանի կենդանաբանական այգին փետրվարի 5-ին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

 

Ինչպես  հայտնեցին Երևանի կենդանաբանական այգուց, անկել էր երկսապատ ուղտերից մեկը, և կենդանուց վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերաhսկողությամբ` անցկացվել է նաև այգու կենդանիների կլինիկական զննում և անկած, կերից հրաժարվող կենդանիներ չեն հայտնաբերվել: Իրականացվել է ուղտի անկման վայրում մեխանիկական մաքրում` խոտի, խնամքի պարագաների ոչնչացում այրման եղանակով, պահման վայրի և հարակից տարածքների ախտահանում, իսկ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիները ենթարկվել են տուբերկուլինիզացիայի: Արդյունքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կենդանաբանական այգու կենդանիներին խնամող անձնակազմի շրջանում անցկացվել են համապատասխան հետազոտություններ: Որևէ աշխատակցի մոտ թոքերի տուբերկուլյոզի դեպք չի հայտնաբերվել:

Առաջիկա օրերին Երևանի կենդանաբանական այգին կվերսկի իր գործունեությունը, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել