«Իմ քայլը» դեմ է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելուն |armenpress.am|
13:13 - 21 հունվարի, 2020

«Իմ քայլը» դեմ է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելուն |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը դեմ կքվեարկի Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագծին: Այս մասին հունվարի 21-ին խորհրդարանում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Բոլոր այն լիազորությունները, որոնք դուք ուզում եք, որ իրականացնի Ազգային ժողովը, սահմանված են ավագանու համար: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այդ գործառույթները պետք է իրականացնի հենց Երևանի ավագանին: «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է կայացրել, որ չի առաջադրելու թեկնածուներ այս հանձնաժողովի համար, և դեմ է քվեարկելու դեմ է քվեարկելու կազմը հաստատելու նախագծին»,- ասաց Մակունցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել