pastinfo.am: «Կարծում եմ՝ դա ոչ թե վերջնական որոշում է այլ ընթացակարգային նախագծի տեսք ունի դեռեւս եւ կարծում եմ, որ ի վերջո երբ դառնա իրավական դիրքորոշում, դա մի քիչ այլ կլինի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է դադարեցնել Արցախին տրամադրվող ուղիղ ֆինանսական օգնությունը: Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը այս առնչությամբ՝ մանավանդ, որ հարցը դեռ չի մտել ԱՄՆ Կոնգրես:

Մհեր Գրիգորյանը ասաց նաեւ, որ հարցին կամ գրավոր կամ հանդիպման ընթացքում՝ ԱԳ նախարարի ներկայությամբ կարող են անդրադառնալ, քանի որ այս պահին ինքը համապարփակ պատասխան տալ չի կարող: