armtimes.com: Այսօր ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը սահմանված չափով գրավը վճարելուց հետո ազատ արձակվեց:
Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
Վերջինս կշարունակի մասնակցել հարուցված քրեական գործի նախաքննությանը՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել էր «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը:
Դավթյանը անազատության մեջ էր գտնվում ապրիլից. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
comment.count (0)