Հակոբ Արշակյանը հանդիպել է TELUS ընկերության փոխնախագահ Ալֆրեդ Բաղուզյան հետ
08:28 - 01 ապրիլի, 2019

Հակոբ Արշակյանը հանդիպել է TELUS ընկերության փոխնախագահ Ալֆրեդ Բաղուզյան հետ

ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխատանքային հանդիպում ունեցանք կանադական IT հսկա ընկերություններից TELUS ընկերության փոխնախագահ Ալֆրեդ Բաղուզյանի և Հայկական առևտրային ցանց կազմակերպության նախագահ Հրաչ Գասպարի հետ։

Բաղուզյանը ներկայացնում էր Կիբերանվտանգության ոլորտում աշխարհի առջև կանգնած նոր մարտահրավերներն ու հնարավորությունները։
Պայմանավորվեցինք համագործակցել կիբերանվտանգության ոլորտում, ստեղծել համատեղ պլատֆորմ, ներգրավել կանադական և հայկական ընկերությունների՝ մեկ ընդանուր օրակարգի շուրջ և ստեղծել կիբերանվտանգության հայկական կենտրոն»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել