Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան

ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան

Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել երկու երկրների հետաքրքրություններին համահունչ կապերի զարգացման ուղղությամբ: Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների խթանմանն ուղղված մի շարք աշխատանքային հանդիպումների ու միջոցառումների կարևորության մասին է խոսել: Անդրադառնալով նիստի օրակարգային հարցերին՝ ԱԺ փոխխոսնակը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը և կարծիք հայտնել, որ տարածաշրջանների անմիջական կապերը թույլ կտան առավել ընդլայնելու երկխոսության շրջանակը: «Մենք ակնկալում ենք, որ միջտարածաշրջանային համագործակցությունը, առևտրատնտեսական ոլորտում տարածաշրջանների միջև ավանդական փոխգործակցության ամրապնդմանը զուգահեռ, կարող է նոր խթան հաղորդել գիտության, կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունն ընդգրկում է առևտրատնտեսական փոխգործակցության լայն շրջանակ: Մենք պետք է ավելի արդյունավետ օգտագործենք այն տնտեսական և մտավոր ներուժը, որն ունենք մարզերում»,- կարծիք է հայտնել Արշակյանը: Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերություններին՝ նշվել է, որ չնայած աշխարհում տեղի ունեցող բարդ տնտեսական գործընթացներին՝ դրական դինամիկա է արձանագրվում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին ապրանքաշրջանառության տպավորիչ աճ է գրանցվել: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մանրամասն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրադրությանը: «Չնայած Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող դժվար իրավիճակին՝ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և բաց է համագործակցության բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն շահագրգռված են մեր տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմամբ»,- փաստել է ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ևս միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Ելույթի ավարտին Հակոբ Արշակյանը ևս մեկ անգամ ընդգծել է Միջխորհրդարանական հանձնաժողովի նշանակալի ներդրումն ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը փաստել է, որ տնտեսական և միջտարածաշրջանային հարաբերություններն ակտիվ զարգանում են ու խոսել առևտրաշրջանառության տպավորիչ արդյունքներից: Գոհունակությամբ է ընդգծվել Հայաստանի և Ռուսաստանի մի շարք քաղաքների ու տարածաշրջանների համագործակցության փաստը: Դաշնության խորհրդի նախագահի տեղակալը մանրամասն խոսել է մի շարք ոլորտներում հաջող փոխգործակցության և գրանցված արդյունքների մասին: Երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու խնդիրների լուծման առաջնահերթություններին են անդրադարձել նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ խորհրդարանականներն անդրադարձել են առկա փորձի հիման վրա հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացման հեռանկարներին ու առևտրատնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են երկու պետությունների քաղաքների, մարզերի և ռեգիոնների միջև համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, երկու ժողովուրդների բարեկամության խթանմանը նպաստող մշակութային, կրթական, հումանիտար և հասարակական հնչեղության այլ միջոցառումների կարևորությանը: Ընդգծվել են տնտեսության մի շարք ճյուղերում ապրանքաշրջանառության աճի տեմպերը: Զեկուցողներն անդրադարձել են երիտասարդական նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը, միջբուհական համագործակցությանը, սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպմանը, միջտարածաշրջանային համագործակցության համատեքստում նաև հումանիտար ոլորտին, մշակութային ու զբոսաշրջային կապերի խթանմանը: Կարևորվել են ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, գործարար ոլորտում ակտիվ կապերը: Կողմերը բարձրաձայնել են նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներն և դրանց լուծմանն ուղղված քայլերը: Նիստի ավարտին որոշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստն անցկացնել հաջորդ տարի՝ Սոչիում:
20:35 - 18 նոյեմբերի, 2024
Այսօր ՀՀ պետականության, ինքնիշխանության ևս մեկ շատ կարևոր անկյունաքար ենք դնելու. Արշակյան
 |1lurer.am|

Այսօր ՀՀ պետականության, ինքնիշխանության ևս մեկ շատ կարևոր անկյունաքար ենք դնելու. Արշակյան |1lurer.am|

1lurer.am: Այսօրվա այս մեր գործընթացով մենք հստակորեն վավերացնելու ենք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված է Ալմա Աթայի 1991-ի համաձայնագրի դրույթները, համաձայն որի՝ հստակեցված են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գործող սահմանը, և սահմանազատման գործընթացի ամբողջ տրամաբանությունը, այդ թվում՝ տեխնիկական մասը: Այս մասին ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ասաց խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի վերաբերյալ ելույթում: «Մենք այսօր ևս մեկ անգամ ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, սուվերենության, ինքնիշխանության ևս մեկ շատ կարևոր անկյունաքար ենք դնելու»,- ասաց նա: Արշակյանը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ այդ կարևորագույն աշխատանքն իրականացնելու համար, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանը հետևողականորեն դեպի խաղաղ հանգրվան տանելու առաջնորդության համար:  «Սա հեշտ ճանապարհ չէ, սա բարդ ճանապարհ է, սա զոհողությունների ճանապարհ է: Բայց միևնույն ժամանակ սա հաղթանակի, խաղաղության, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանապարհ է»,- հայտարարեց Արշակյանը:   Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր հայտարարել են՝ չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին:
13:56 - 22 հոկտեմբերի, 2024
ՀՀ ԱԺ փոխնախագահը չինացի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ ԱԺ փոխնախագահը չինացի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Լաոսի մայրաքաղաք Վիենտյան կատարած այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Ջիանգ Չենգուայի հետ: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ջիանգ Չենգուան նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի հետ կարևոր համագործակցային կետեր ունի և հույս հայտնել, որ Չինաստանի կողմից ներդրումներ կլինեն այդ ծրագրում՝ որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մաս: Վերջինս նաև աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդման գործընթացին: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Չինաստանի և Հայաստանի խորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և նշել, որ իր գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Չինաստան, ինչպես նաև հրավիրել է չինացի գործընկերներին Հայաստան: Ջիանգ Չենգուան նշել է, որ ԱԺ պատվիրակության՝ Չինաստան կատարած այցից հետո իրականացվել է Երևան-Ուրումչի ուղիղ օդային չվերթերի գործարկումը: Կարևորվել են քաղաքական հարաբերությունների զարգացումը, տնտեսական տարբեր ուղղություններով առաջխաղացումը: Չինական կողմն առաջարկել է հայկական ընկերություններին մասնակցել Չինաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվող ներմուծման ցուցահանդեսներին:
15:38 - 21 հոկտեմբերի, 2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի փոխնախագահ Նգուեն Թի Թանի հետ

Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի փոխնախագահ Նգուեն Թի Թանի հետ

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Նգուեն Թի Թանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։Հայկական պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես անդրադառնալով նաեւ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս առիթով վիետնամական կողմն իր աջակցությունն է հայտնել երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացին: «Վիետնամը Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մեր երկրների միջեւ հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության խորացման համար»,- ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա ընդգծել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր հարթակ է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության խթանման եւ միջպետական հարաբերությունների զարգացման համար: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է զրուցակցին, որ ՀՀ ԱԺ-ում գործում է Հայաստան-Վիետնամ բարեկամական խումբ: Հայկական կողմն ակնկալում է նմանատիպ խմբի ստեղծումը Վիետնամի խորհրդարանում: Երկու օրենսդիր մարմինների միջեւ շփումների ակտիվացման առումով փոխադարձ այցերը չափազանց կարեւոր են: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է մոտ ապագայում սպասվող Ազգային ժողովի նախագահի այցին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն՝ համոզմունք հայտնելով, որ այն կծառայի երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացմանը եւ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների իրականացման հնարավորությանը: Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում ջանքեր գործադրել Վիետնամի եւ ԵԱՏՄ-ի միջեւ արդյունավետ համագործակցության հարցում: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը եւ բարձր է գնահատում նախորդ տարվա օգոստոսին ստացած դիտորդի կարգավիճակը: Աժ փոխխոսնակն ընդգծել է նաեւ ՀՀ-ի արդյունավետ համագործակցությունն ԱՍԵԱՆ-ի երկրների հետ միջազգային կազմակերպությունների շրջանակում: 
13:42 - 20 հոկտեմբերի, 2024
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։Պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Հակոբ Արշակյանն ընդգծել է պատմամշակութային խորը հենք ունեցող հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ Հնդկաստանի հետ համապարփակ համագործակցությունն ամրագրված է Կառավարության ծրագրի առաջնահերթություններում: ԱԺ փոխխոսնակը կարեւորել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը: Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առեւտրի, տրանսպորտի եւ կապի, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, կինոարտադրության եւ այլ ոլորտներում: Խոսելով տուրիզմի եւ տնտեսության զարգացման խթանման անհրաժեշտության մասին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթների կարեւորությունը՝ նշելով, որ աշխատանք է տարվում չվերթներն ընթացիկ տարում մեկնարկելու ուղղությամբ: Առանձնացվել է նաեւ համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ փոխգործակցության մասին՝ կրթության եւ մշակույթի ոլորտներում: Հնդկական կողմը շնորհակալություն է հայտնել ավելի քան 3,000 հնդիկ ուսանողների ուսման հնարավորության համար: Հանդիպման ընթացքում ներկայացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին, ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ մանրամասնել հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները:
13:12 - 20 հոկտեմբերի, 2024
ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Լաոսի ԱԺ փոխնախագահի հետ

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Լաոսի ԱԺ փոխնախագահի հետ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վիենտյանում է՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ նիստին մասնակցելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Պատվիրակության կազմում է նաեւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ: Մեր երկրի Ազգային ժողովի նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը, եւ ընդգծել, որ նման գագաթնաժողովները եւս կարեւոր հարթակ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է զրուցակցին, որ ՀՀ Ազգային ժողովում գործում են AIPA-ի բազմաթիվ խորհրդարանների հետ բարեկամության խմբեր եւ հույս է հայտնել, որ երկու խորհրդարաններում նման խմբերի ստեղծումը կարող է արդյունավետ կամուրջ հանդիսանալ՝ նպաստելով միջխորհրդարանական փոխգործակցությանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: Լաոսի փոխխոսնակն իր աջակցություն է հայտնել Հայաստանում խնդիրների խաղաղ կարգավորմանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի Հանրապետության անկախությանը: Կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումն ու փոխադարձ այցերի կարեւորությունը: 
11:23 - 19 հոկտեմբերի, 2024
Հայաստանում ռեզիդենտ դեսպանության հիմնումը կարեւոր է ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման համատեքստում. Հակոբ Արշակյանը՝ Բելգիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանում ռեզիդենտ դեսպանության հիմնումը կարեւոր է ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման համատեքստում. Հակոբ Արշակյանը՝ Բելգիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է մեր երկրում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պատասխանատու եւ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ այդ կարեւոր առաքելության իրականացման գործում: Անդրադառնալով հայ-բելգիական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այդ համագործակցության վկայությունն է ռեզիդենտ դեսպանության հիմնումը Հայաստանում, ինչը կարեւոր է նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման համատեքստում: Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ խորհրդարանների միջեւ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված, երկկողմ հարաբերություններն արտացոլված են ինչպես նախագահների, այնպես էլ բարեկամական խմբերի հաճախակի հանդիպումների տեսքով: Ի թիվս բարեկամական խմբերի միջեւ համագործակցության շրջանակում կայացած հանդիպումների՝ ԱԺ նախագահի տեղակալը հիշատակել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին Երեւանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Պետեր Դը Ռուվերի հետ հանդիպումը:  Պետեր Դը Ռուվերը հունիսի 9-ին Բելգիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընտրվել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ: «Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին մեծապես աջակցություն ցուցաբերած ու Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարեւոր հարցերի վերաբերյալ սկզբունքային ու անաչառ դիրքորոշում հայտնած քաղաքական գործչի նշանակումն այդ կարեւոր պաշտոնում լրացուցիչ երաշխիք է, որ նոր առաջընթաց կգրանցենք երկու խորհրդարանների հարաբերություններում»,- փաստել է ԱԺ փոխնախագահն ու հավելել, որ այս համատեքստում արժեքավոր ցուցիչ է նաեւ Բելգիայի խորհրդարանում բարեկամական խմբի արագ կազմավորումը: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել բելգիացի խորհրդարանականներին 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց մի քանի օր անց Հայաստան այցելելու համար՝ փաստելով, որ այդ քայլը 2020 թվականի պատերազմից հետո Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընդունած բանաձեւերի շարունակությունն էր: Դեսպանն իր հերթին արժեւորել է երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, նշել հատկապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման, ներդրումների խթանման կարեւորությունը: Դեսպանը հայտնել է, որ հոկտեմբեր ամսին ՏՏ համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) շրջանակում Բելգիայից Հայաստան մի խումբ գործարարների այց է նախատեսված: Վերջիններս հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ՝ ուսումնասիրելով ներդրումների հնարավորությունները: Հակոբ Արշակյանը եւս կարեւորել է վերոնշյալ բնագավառներում համագործակցությունը, ներկայացրել մեր երկրի գործուն քայլերն ու միջոցառումներն այս ուղղությամբ:
17:09 - 23 սեպտեմբերի, 2024
Հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ․ Հակոբ Արշակյանի ելույթը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում |armenpress.am|

Հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ․ Հակոբ Արշակյանի ելույթը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանաբնակների և սփյուռքի մեր հայրենակիցների համատեղ շարժումը Հայաստան է բերում նոր գիտելիք, նոր հնարավորություններ, ներդրումներ, տեխնոլոգիաներ, հմտություններ, նոր միջոցներ ու ապրանքներ՝ Հայաստանը դարձնելով էլ ավելի զարգացած, աշխարհին կապակցված և համահունչ, որոշ դեպքերում նույնիսկ առաջանցիկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ելույթ ունենալով Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ: «Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում։ Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները միմյանց այնքան են մոտեցել, որ շատ հաճախ դժվարանում ենք նույնիսկ մտաբերել, թե այս կամ այն մեր գործընկերն արդյոք ապրում է Հայաստանում, թե արտերկրում։ Մեր շատ հայրենակիցներ զուգահեռաբար աշխատում են, արարում, կրթում, բուժում, բիզնեսով են զբաղվում, կառուցում և նորոգում են թե Հայաստանում, թե՛ արտերկրում, և այս շարժումը Հայաստան է բերում նոր գիտելիք, նոր հնարավորություններ, նոր ներդրումներ, նոր մարդիկ, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ, նոր միջոցներ ու ապրանքներ՝ Հայաստանը դարձնելով էլ ավելի զարգացած ու աշխարհին կապակցված և համահունչ, որոշ դեպքերում նույնիսկ առաջանցիկ»,- ասաց Արշակյանը։ ԱԺ փոխնախագահն արտերկրից ժամանած մեր հայրենակիցներին ասաց, որ նրանց ոչ մի քայլ, ոչ մի ներդրում, փոխանցված ոչ մի գիտելիք կամ ծառայություն անհետևանք չի մնում, բարիք է բերում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։ «Եվ ուրեմն եկեք մեկտեղենք մեր ջանքերը՝ կառուցելու էլ ավելի ուժեղ և զարգացած երկիր, կիրթ, առաջադեմ, հոգատար ու աշխատասեր հանրություն։ Այսօրվա օրակարգում ընդգրկված են ՀՀ անկախության, անվտանգության, ժողովրդավարության ամրապնդմանն ու համայնքային կապերի զարգացմանն առնչվող, ինչպես նաև հարցեր։ Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ապրում յուրաքանչյուր հայ, այս գործընթացին մասնակից լինելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։ Հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։  Արշակյանը հույս հայտնեց, որ գագաթնաժողովի արդյունքները նշանակալի կլինեն և հիմք կհանդիսանան մեր ազգային ինքնության և միասնականության խորացման համար։      
22:25 - 17 սեպտեմբերի, 2024
ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է և նահանջ չի գրանցել. Հակոբ Արշակյան

ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է և նահանջ չի գրանցել. Հակոբ Արշակյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի խորհրդարանական ֆորումում, ընդգծել՝ Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը գործուն դերակատարություն է ունեցել զարգացման հարցում Հայաստանի տեսլականը ձևավորելու մեջ՝ համակարգային ու համապարփակ շրջանակ ուրվագծելով մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի, հանրային միասնության ու առավել ուժեղ դիմակայունության համար: Հայաստանի նախաձեռնած բարեփոխումները արտացոլված են 2021-2026թթ. կառավարության գործողությունների ծրագրում և մինչև 2050թ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ՝ նշել է ԱԺ փոխխոսնակը: «Չնայած այն բանին, որ 2020 թ.-ից ի վեր ՀՀ-ն անցնում է մարդասիրական ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների միջով, նախկին Կամավոր ազգային զեկույցի հետ համեմատած ցուցիչների վերանայումը 2020-2023 թթ. ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում ի հայտ է բերել շատ դրական փոփոխություններ: Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ (2022 թ․՝ 12.6%, 2023-ին՝ 8.7%)՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնելով դուրս գալ աղքատության շեմից։ ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է և նահանջ չի գրանցել: Դատական, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտների հավակնոտ բարեփոխումների վճռական իրականացումը և երկրի անզիջում պայքարն ընդդեմ կոռուպցիայի ավելի են ամրապնդել հասարակության հավատը պետական ինստիտուտների նկատմամբ: Առաջընթաց է կատարվել սոցիալական պաշտպանության համակարգում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ամենախոցելի անձանց վրա: Հայաստանը նաև հետևողականորեն խթանում է կանանց ու աղջիկների իրավունքները, նրանց հնարավորությունների ընդլայնումը և զգալի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում հանրային կյանքի բոլոր բնագավառներում։ Հայաստանի Ազգային ժողովում կանանց տեղերի համամասնությունը 36.5% է»,- ասել է Հակոբ Արշակյանը։
15:25 - 17 հուլիսի, 2024
Պայմանավորվածությունն այնպիսին է, որ նախապայմաններ չպիտի լինեն. Արշակյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին |1lurer.am|

Պայմանավորվածությունն այնպիսին է, որ նախապայմաններ չպիտի լինեն. Արշակյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին |1lurer.am|

1lurer.am: Քաղաքական կամքը Հայաստանի կողմից ամբողջական կա, որպեսզի բաց սահմանները լինեն իրողություն: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացմանը: Հարցին՝ ո՞ր դեպքում հնարավոր է Թուրքիայի հետ բաց սահման ունենալ, Հակոբ Արշակյանը պարզաբանեց. «Մեր խոսակցության ընթացքում պայմանավորվածությունն այնպիսին է, որ չպիտի լինեն նախապայմաններ, և հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունը պահվում է: Սահմանների բացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և ես հույս ունեմ, որ դա շուտափույթ տեղի կունենա»։ Արշակյանի կարծիքով՝ բաց սահմաններ ունենալու մասով խոչընդոտների հաղթահարումով՝ ՀՀ-ի, հայ ժողովրդի համար կստեղծվեն ավելի նպաստավոր պայմաններ թե՛ կենսամակարդակի, թե՛ անվտանգության մակարդակի, թե՛ երկարատև խաղաղության հաստատման տեսանկյունից:
16:12 - 12 հուլիսի, 2024
Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը՝ Ավստրիայի դեսպանին

Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը՝ Ավստրիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ հաղորդագրության համաձայն՝ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձնական հանձնառությունն ու պատրաստակամությունը: «Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչի վառ ապացույցը բարեկամական խմբերի գործունեությունն է: ԱԺ փոխխոսնակն արժեւորել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը` համոզմունք հայտնելով, որ Ավստրիան համաձայնություն կտա այդ գործընթացին: Կարեւորվել է Ավստրիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում: Դեսպանն իր հերթին խոստացել է խնդրանքը փոխանցել իրավասու մարմիններին: «Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, պետք է դիտարկել ոչ միայն որպես մեր քաղաքացիների բարգավաճման նախապայման, այլ նաեւ եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մի մաս: Այն ուղղված պետք է լինի այնպիսի ընդհանուր արժեքների խթանմանը, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը»,- անդրադառնալով տարածաշրջանային կայունության ու անվտանգության խնդիրներին՝ նշել է Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում նա հիշատակել է 2024 թվականի ապրիլի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ավստրիայի ներգրավման եւ փախստական քաղաքացիական բնակչության, հատկապես կանանց եւ երեխաների կենսապայմանների բարելավման վերաբերյալ» բանաձեւը: Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս հարցում հայկական կողմի ջանքերին, խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանը, ՀՀ-ԵՄ գործընկերության հեռանկարներին, ԵՄ դիտորդական առաքելության կարեւորությանը, մի շարք ոլորտներում փոխգործակցության խթանմանը եւ այլ հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ։
15:56 - 12 հուլիսի, 2024
Հակոբ Արշակյանը և Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահը քննարկել են սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները

Հակոբ Արշակյանը և Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահը քննարկել են սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր Բրատիսլավայում Աժ գործընկերների հետ հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի հետ։ Այդ մասին տեղեկանում են ԱԺ փոխնախագահի Ֆեյսբուքի էջից։   «Ընդգծեցի, որ Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, և Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների շրջանակում: Քննարկում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սահմանազատման գործընթացում վերջին զարգացումների մասին։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։   Մարիան Քերին աջակցություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդման գործընթացին»,- գրել է նա:
22:20 - 14 մայիսի, 2024