pastinfo.am։ Հայփոստ ընկերությունը տնտեսապես անարդյունավետ և թանկ ծառայություններ է մատուցում և մենք պետք է խոսենք դրա մասին։ Այս մասին խորհրդարանում պետական գույքի մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Հայփոստի մատուցած ծառայությունները 2․5 անգամ ավելի թանկ են, քան բանկերում մատուցված ծառայությունները, հետևաբար այստեղ ունենք խնդիր։ Մենք պետք է ձգտենք այս ծառայությունները դարձնել ավելի էժան։ Հայփոստն էսօր աշխատում է, որովհետև ինքը չունի մրցակից»,-ասաց պատգամավորը։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում էր պետական գույքի մասնավորեցման օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում։ Նախագծով առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները։
comment.count (0)