«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 733 000 000 դրամ, տնօրենն ունի 10 խորհրդական, իսկ 2018-ից հետո աշխատանքից ազատվել է 69 անձ
 |tert.am|
19:25 - 07 ապրիլի, 2020

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 733 000 000 դրամ, տնօրենն ունի 10 խորհրդական, իսկ 2018-ից հետո աշխատանքից ազատվել է 69 անձ |tert.am|

tert.am: «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 733 մլն դրամ, տնօրենն ունի տասը խորհրդական, որոնց անունները չեն հայտնում, իսկ մոտ մեկուկես տարում աշխատանքից ազատվել է 69 աշխատակից:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Հարցին, թե ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում ինչո՞ւ չկան տեղեկություններ և կենսագրական տվյալներ ՊՈԱԿ-ի աշխատակազմի մասին, Մովսիսյանը հայտնել է, որ դա անձնական բնույթի տեղեկատվություն է և տրամադրվում է միայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ այն դեպքում, եթե այդ տեղեկատվության օգտագործման վերաբերյալ տրամադրվում է «բավարար պաշտպանության մակարդակ», այդ պատճառով էլ բացակայում է:

Ինչ վերաբերում է տնօրենի կենսագրական տվյալներին և փոխտնօրենների մասին տեղեկատվությանը, ապա այն հասանելի կլինի կայքի նոր տարբերակում, որն այս պահին պատրաստման փուլում է։

Թե ովքեր են համակարգում վերլուծական և ստեղծագործական ուղղությունները, Հովհաննես Մովսիսյանը պատասխանել է, որ դրանք համակարգում են փոխտնօրեններ Նարեկ Ադամյանը և Անի Բաղդասարյանը։

Թե ինչ նպատակով են տարբեր գերատեսչությունների մամուլի խոսնակներ հրավիրվում նիստի, ՊՈԱԿ-ից պատասխանել են. «Գերատեսչությունների մամուլի խոսնակների հետ, ըստ անհրաժեշտության, տեղի են ունենում հանդիպումներ՝ աշխատանքը համադրելու նպատակով»։ Թե որ աշխատանքն է համադրվում և դա ինչ է ենթադրում, ՊՈԱԿ-ի պատասխանում չի մեկնաբանվում:

Հարցին, թե 131 մլն դրամ պարգևավճարից ՊՈԱԿ-ի 145 աշխատակցից քանի՞սն են պարգևատրվել, ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ պարգևատրվել են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի բոլոր աշխատակիցները։

Թե 2019-ին քանի՞ անգամ ու որքա՞ն գումարով է պարգևատրվել Հովհաննես Մովսիսյանը, վերջինս պատասխանել է. «2019 թվականի ընթացքում պարգևատրվել եմ երեք անգամ, որից մեկը տասներեքերորդ աշխատավարձի տեսքով։ Պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 524 հզր դրամ»։

Իր պաշտոնավարումից՝ 2018-ի հունիսից հետո, թե քանի՞ աշխատակից է ազատվել աշխատանքից, Հովհաննես Մովսիսյանը պատասխանել է՝  69 աշխատակից. «Աշխատակիցները ազատվել են սեփական դիմումի կամ կառուցվածքային փոփոխությունների հիման վրա»։ Թե ովքեր են տնօրենի տասը խորհրդականները և երկու տեղակալները, Հովհաննես Մովսիսյանը, կրկին հղում անելով օրենքին, չի պատասխանել։

Ավելի մանրամասն կարդացեք tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել