Հունվարի 11-ին տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքի գահակալությունը |ermenihaber.am|
15:01 - 10 հունվարի, 2020

Հունվարի 11-ին տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքի գահակալությունը |ermenihaber.am|

ermenihaber.am:  Հունվարի 11-ին տեղի է ունենալու Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը: Արարողությանը կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները:

Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն նաև կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, Ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, ինչպես նաև այլ հարանվանությունների ներկայացուցիչները:

Գահակալության արարողությունը տեղի է ունենալու Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Ենթադրվում է, որ գահակալությունից հետո Սահակ Երկրորդ պատրիարքին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կտրվի արքության պատիվ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել