Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մթերքներով․ Արխանգելսկի նահանգապետ |news.am|
05:36 - 08 հոկտեմբերի, 2019

Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մթերքներով․ Արխանգելսկի նահանգապետ |news.am|

news.am: Մենք հետաքրքրված ենք Հայաստանի արեւային մթերքներով։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը։ «Դրանց թվին համարձակորեն կարելի է դասել մրգերն ու բանջարեղենը։ Մենք նաեւ սիրում ենք ձեր կաթնամթերքն ու ընկուզեղենը»,- հավելեց նա։

Օռլովի խոսքերով, Վայոզ ձորի մարզը արդեն մթերքներ է մատակարարում Արխանգելսկի մարզին։ «Մենք շատ ենք սիրում վայոցձորյան գինին, եւ այն արդեն ներկայացված է Արխանգելսկում Հայաստանի տանը։ Հայաստանից ապրանքների պահանջարկը միայն ավելանում է, եւ չկա մի օր, որ ինչ-որ բան չգտնի իր գնորդին»,- նշեց նա։ Հարցին, թե գնում են արդյոք այդ ապրանքները հայերը, Օռլովը պատասխանեց․ «Ձեր հայրենակիցները չեն հասցնում գնել։ Ամենը մենք ենք գնում, մինչ նրանք կիմանան։ Համոզված եմ՝ շատ բաներ, որ ներկայացված են Արխանգելսկի տանը, կհետաքրքրեն Հայաստանի բնակիչներին»։

Նահանգապետը նշեց, որ իրենց պատվիրակության կազմում կա ավելի քան 40 բիզնեսմեն, որոնք համագործակցության համար նոր հնարավորությունների որոնման ուղղությամբ են աշխատում։ «Արխանգելսկի առեւտրի տունը կկատարի ոչ միայն առեւտրային գործառույթ, այլ նաեւ համագործակցության գործառույթ»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 7-ին բացվել է Արխանգելսկի առեւտրի տունը։ Առեւտրի տան բացման մասին որոշումն ընդունվել է 2017թ․՝ Ռուս-հայկական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովի բանակցությունների արդյունքում։ Նշենք, որ 2019թ․ մարտին Արխանգելսկում բացվել է Հայաստանի տունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել