aysor.am: Դատավարությունների համար պետք է սահմանել ողջամիտ ժամկետներ։ Օրենքով պետք է սահմանել ողջամիտ ժամկետներ։ Ցանկացած պատճառաբանություն, որ դատավորները քիչ են և գերզզբաղված, բացատրություններ չեն, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ։ Եթե, օրինակ, դատարանը մի քիչ ավելի շուտ նիստ գումարեր՝ իմանալով դատապարտյալ Կարեն Ծաղիկյանի ծայրահեղ ծանր առողջական վիճակը, գուցե նա հունվարի 8-ին չմահանար։ Կամ՝ 2015 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի գործը։ Դուք պատկերացնո՞ւմ եք ծնողների վիճակը, նրանց էմոցիոնալ լարվածությունը։ Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք մարդկային ճակատարգրերի հետ», - ասաց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ շեշտեց՝ մենք պետք է ունենանք մասնագիտական դատարաններ, ինչպես, օրինակ, Գերմանիան, որտեղ 40 մասնագիտացված դատարան կա։