Ոստիկանությունը բերման է ենթարկել Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին
17:40 - 06 հուլիսի, 2019

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին

Ոստիկանությունը բերման է ենթարկել ՀԲՃ անդամ,  Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին։

Մեզ հետ Զրույցում Աննա Շահնազարյանը նշեց, որ ոստիկանները մոտեցել և պահանջել են, որ դրամահավաքը դադարեցվի։ Դրամահավաք իրականացնողները նշել են, որ դրամահավաքն արդեն ավարտում են, բայց պահանջել են ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց համաձայն իրենք պետք է դադարեցնեն այն։ 

Ոստիկանությունը դրամահավաքի հետ կապված փաստաթղթեր է պահանջել, ինչին ի պատասխան քաղաքացիները պահանջել են ներկայացնել այն իրավական ակտերը, որոնցով կարգավորվում է դրամահավաքների իրականացումը։ Ոստիկանությունը չի ներկայացրել որևէ հիմնավորում, այնուհետև բերման է ենթարկել Աննա Շահնազարյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել