shantnews.am: 2020 թվականին Հայաստանի համայնքների բյուջեները՝ եկամուտների մասով, կկազմեն մոտ 143 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Սա մոտ 3 միլիարդ դրամով ավելի կլինի նախորդ տարվա նույն ցուցանիշից։
Դրա մեջ մտնող դոտացիաները կկազմեն 55,4 միլիարդ դրամ։
Նախարարը նաև շեշտեց, որ սա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ամբողջ բյուջեն չէ, քանի որ նախարարությունը ունի նաև «ենթակառուցվածքների» բլոկի բյուջե։ Նախարարության ամբողջ բյուջեն, ըստ Ջանջուղազյանի, կկազմի 304 միլիարդ դրամ։
comment.count (0)