Սևանում լողալն այժմ վտանգավոր է առողջությանը․ «ծաղկած» ջրիմուռները տոքսիկ են արտադրում |24news.am|

17:12 - 09 հուլիսի, 2019

24news.am: «Սևանում լողալն այժմ վտանգավոր է առողջության համար, քանի որ «ծաղկած» ջրիմուռները տոքսիկ են արտադրում»,- այս մասին ասել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

Մասնագետի խոսքով՝ ծաղկումը տևում է 1,5 -2ամիս, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կուղղվի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ։
«Ջրիմուռները մահանում են, իջնում հատակը և ստեղծում են ֆոսֆորի ու ազոտի նոր շերտ։ Հետևաբար հարկավոր է մի քանի ուղղությանբ միջոցառումներ ձեռնարկել ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել