Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմումը ներկայացրել է նախարարություն |tert.am|
11:00 - 07 հոկտեմբերի, 2019

Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմումը ներկայացրել է նախարարություն |tert.am|

tert.am: Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս մասին  ասացին Վայոց Ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մյուս կողմից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը տեղեկացրեց, որ դեռ նրա դիմումը չեն ստացել:

Վայոց Ձորի մարզպետարանից տեղեկացրեցին, որ Տրդատ Սարգսյանն այսօր է դիմումը գրել, գուցե նախարարությունն այն ավելի ուշ ստանա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել