Վայոց ձորում անտառային տարածքները վարձակալել և սեփականաշնորհել են պաշտոնյաները |hetq.am|
17:46 - 05 օգոստոսի, 2019

Վայոց ձորում անտառային տարածքները վարձակալել և սեփականաշնորհել են պաշտոնյաները |hetq.am|

hetq.am: Ջերմուկի անտառտնտեսության տարածքում ավելի քան 450 հատ ծառ է հատվել հէկ կառուցելու համար: 300-ից ավելի կաղնի, ուռենի, տանձենի, սալորենի և կեչի: Հատված ծառերի փոխարեն պետք է 500 նորերը տնկվեին, ինչը մինչ օրս չի արվել, որովհետև հէկ կառուցողը բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքն էր:  

Նախորդիվ գրել էինք Սյունիքի մարզի վարձակալների մասին: Այս անգամ ներկայացնում ենք Վայոց ձորի մարզի անտառային հողերի վարձակալությունների պատմությունները, որոնք 4-ն են:

Վայոց ձորի անտառտնտեսությունից անտառային հող վարձակալել է «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն: Ընկերությանը 2.2 հա տարածք է տրվել 2007 թ. որպես սերվիտուտ փոքր հէկի համար: Դրա դիմաց «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն վճարում է 120 հազար դրամ տարեկան վարձավճար:

«Ջինջ Արփա» ՍՊԸ-ի 80 տոկոս բաժնետերը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է՝ Էդուարդ Հարությունյանիը: 20 տոկոսը՝ Նաղաշ Հակոբյանինն է, ով, ինչպես արդեն գրել ենք, աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում:

Այս հէկի շինարարությունը, սակայն, նախաձեռնել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ընտանիքը, որին էլ պատկանել է ընկերությունը: Հետագայում այն վաճառել են Հարարությունյանի որդուն:

Անտառային տարածքում ծառեր կտրելու և շինարարություն սկսելու համար նախկին գլխավոր դատախազն օգտվել է կառավարության արտոնություններից: Դեռևս 2006թ. Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշել էր 0.1 հա անտառային և 0.4 գյուղնշանակության հողակտորները փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիայի: Դա հատուկ արվել էր հենց հէկ կառուցելու համար, քանի որ կառավարության այդ որոշման մեջ գրված է փոխադրման նպատակը՝ «հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար»: Այսինքն դեռ 2006 թ.-ին ծրագրվել էր Արփա գետի վրա հէկ կառուցել, սակայն դա իրագործվել է միայն 10 տարի անց՝ 2016 թ-ին:

Շարունակությունը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել