Վերջին 1.5 տարում առաջնագծում իրավիճակը կայուն է. ՊՆ մամուլի խոսնակ |armenpress.am|
16:52 - 23 հուլիսի, 2019

Վերջին 1.5 տարում առաջնագծում իրավիճակը կայուն է. ՊՆ մամուլի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի հետ առաջնագծում իրավիճակը վերջին 1-1,5 տարվա ընթացքում հիմնականում կայուն է: Այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ակնհայտ է, որ արդեն գոնե 1-1,5 տարի, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, մենք հիմնականում ունենք կայուն իրավիճակ առաջնագծում: Չնայած դրան, մենք տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի միայնակ կամ Թուրքիայի ԶՈՒ-ի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվություն կամ դրա ներկայացում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իրավիճակի կայունացման տարբեր պատճառներ կարող են լինել` սկսած ինժեներական աշխատանքների իրականացումից մինչև երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել