Տրանսպորտային նոր ցանցի վերջնական փաթեթն արդեն ուղարկվել է կառավարություն. Հայկ Մարության |tert.am|
09:21 - 16 հունիսի, 2019

Տրանսպորտային նոր ցանցի վերջնական փաթեթն արդեն ուղարկվել է կառավարություն. Հայկ Մարության |tert.am|

tert.am: Ես չեմ ցանկացել առաջադրվել, ես վստահում եմ իմ կուսակից ընկերներին: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հարցին, որ ըստ մամուլի՝ Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի կողմից դժգոհություններ կան քաղաքի կառավարման մասով և որ տապալվել եք քաղաքի կառավարումը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Բացարձակ այդպիսի բան չկա: Ծիծաղելի է տապալման մասին խոսելը, մենք բոլոր ուղղություններով շատ մեծ նվաճումներ ունենք»:

Քաղաքապետը հայտնեց, որ տրանսպորտային նոր ցանցի վերջնական փաթեթն արդեն ուղարկվել է կառավարություն, բայց ցանցի ներդրման համար առնվազն 2 տարի ժամանակ է պետք:

«Անցած շաբաթ եղել է կառավարությունում քննարկում: Կառավարությունում նույնպես հավանություն են տվել բոլոր մոտեցումներին, որոնք մենք ներկայացրել ենք: Իմ մոտեցումն է, որ Երևանի տրանսպորտը լինի համայնքային: Եթե ոչ 100 տոկոս, ապա 50 տոկոսից ավելին: 20 տարի տրանսպորտային ցանցը չի փոխվել, դուք ուզում եք 2-3 ամսում լինի, սա մեծ աշխատանք է, որը մեր թիմը կատարում է: Արդեն մենք պատրաստ ենք, որպեսզի վերջնական փուլ մտնենք: Եվ ուզում եմ ընդգծել, որ նախընտարական ծրագիրը ես և իմ թիմը ներկայացրել ենք 5 տարվա համար: Այսինքն, 5 տարվա ընթացքում պետք է լինեն խոստումները»,- ասաց նա:

Հայկ Մարությանը անդրադառնալով աղբահանության խնդրին և «Սանիտեկ» ընկերության հետ աշխատանքին, ասաց. «Չգիտես ոնց, Սանիտեկ ընկերության ավտոպարկը և օֆիսները գտնվում են նախորդ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հոր տարածքում՝ վարձակալությամբ: Շատ շատ հետաքրքիր փաստեր կան, որոնց ծանոթանալով հասկանում ենք՝ ինչու է հենց մեկ ընկերություն հաղթել»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել