Պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայություն մասին» ՀՀ օրենքով։
50 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների համար հայտարարագրման պարտավորություն է սահմանված դեռևս 2012 թվականից «Հանրային ծառայություն մասին» նախորդ օրենքով։
2017 թվականին այս օրենքի փոփոխությամբ հայտարարագրման պարտավորություն սահմանվեց նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների համար։
2018 թվականին ընդունված «Հանրային ծառայություն մասին» նոր օրենքով արդեն հայտարարագրման պարտավորություն սահմանվեց նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների տեղակալների համար։ Օրենքի այս դրույթը ուժի մեջ մտավ 2019 թվականին։
15 000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների և տեղակալների համար հայտարարագրման պարտավորություն սահմանվեց 2020 թվականի մայիսի 1-ից՝ «Հանրային ծառայություն մասին» օրենքի փոփոխություններով ։
Այսպիսով, հայտարարատու պաշտոնատար անձինք դարձան Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներն ու նրանց տեղակալները՝ անկախ համայնքի բնակչության թվից։ Նույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նաև սահմանվեց, որ մինչև 15 000 բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, որը համարվում է պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր: Հետևաբար՝ անկախ պաշտոնավարման մեկնարկի ժամկետներից, համայնքների բոլոր ղեկավարներն ու նրանց տեղակալները ունեն պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, իսկ 2020 թվականից սկսած՝ պաշտոնավարման տարիների տարեկան, և պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն։
««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 19-ին ընդունված օրենքով արդեն հայտարարագրման պարտավորություն սահմանվեց բոլոր համայնքների աշխատակազմի քարտուղարների համար։ Նույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետով նաև սահմանված է, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարները մինչև 2021 թվականի մայիսի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պետք է ներկայացնեին պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր: Հետևաբար, անկախ պաշտոնավարման մեկնարկի ժամկետներից, բոլոր համայնքների աշխատակազմերի քարտուղարներն ունեն պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, իսկ 2021 թվականից սկսած՝ պաշտոնավարման տարիների տարեկան և պաշտոնեական պարտականությունները դադարենելու հայտարարագրեր ներկայանելու պարտավորություն։
15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար ևս հայտարարագրման պարտավորություն սահմանվել է 2021 թվականի փետրվարի 17-ից։ Հայաստանի 15 000 և ավել բնակչություն ունեցող բոլոր համայնքների ավագանիների վերջին կազմը ձևավորվել է այդ պարտավորության սահմանումից հետո, հետևաբար՝ այս համայնքների ավագանու բոլոր անդամներն ունեն պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, տարեկան և պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրեր ներկայանելու պարտավորություն։
«Հանրային ծառայություն մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարեցումից հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Նույն հոդվածում, սակայն, նաև նշվում է, որ այս դրույթը կիրառելի չէ, եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր երբևէ չի ներկայացրել: Այդ դեպքում հայտարարատու պաշտոնատար անձը ներկայացնում է պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր:
Նույն հոդվածի 3-րդ մասն էլ սահմանում է, որ եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում:
Այսպիսով, օրենքի այս հոդվածից հասկանում ենք, որ անձը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում, եթե
Իսկ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր չի ներկայացվում, եթե 1 ամսվա ընթացքում ազատվում է հայտարարագրման պարտավորություն ունեցող մի պաշտոնից և ստանձնում է մեկ այլ պաշտոն։
Լիլիթ Գրիգորյան, Սուսինա Խաչատրյան, Կատյա Մամյան
comment.count (0)