ԿԲ-ի մոտից ոստիկանություն բերված երկու քաղաքացիները ազատ են արձակվել

 |armenpress.am|
19:44 - 12 մայիսի, 2020

ԿԲ-ի մոտից ոստիկանություն բերված երկու քաղաքացիները ազատ են արձակվել |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չեթարկվելու համար Կենտրոնական բանկի մոտից Ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված երկու քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հետագա գործողությունների մասին կհայտնի մայիսի 12-ի երեկոյան «Ֆեյսբուք»-ի իր էջից ուղիղ եթերի ժամանակ։

Նա նշել է, որ բանկային համակարգը պետք է բերվի այն մակարդակի, որ ծառայի հասարակ քաղաքացիներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել