SpaceX-ը մարդ է դուրս բերել տիեզերք՝ դառնալով նման 1-ին մասնավոր ընկերությունը |panarmenian.net|
10:20 - 31 մայիսի, 2020

SpaceX-ը մարդ է դուրս բերել տիեզերք՝ դառնալով նման 1-ին մասնավոր ընկերությունը |panarmenian.net|

panarmenian.net: SpaceX ընկերությունը բարեհաջող տիեզերք է ուղարկել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։

Իլոն Մասկի ընկերությունն այսպիսով դարձավ առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ ուղարկեց տիեզերք, իսկ Հյորլին ու Բենկենը՝ 2011-ից ի վեր ամերիկյան տիեզերանավով Միջազգային տիեզերակայան ուղարկված առաջին տիեզերագնացները։

Falcon 9 հրթիռի թռիչքի հրամանը տրվեց Երևանի ժամանակով 23։22։

Առաջին փորձը մարտի 26-ին ընդհատվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել