Փոխվարչապետը ներկայացրեց ՀՀ-ի նախագահության տարում ԵԱՏՄ-ում լուծում ստացած կարևորագույն հարցերը |armenpress.am|
17:32 - 11 հունիսի, 2020

Փոխվարչապետը ներկայացրեց ՀՀ-ի նախագահության տարում ԵԱՏՄ-ում լուծում ստացած կարևորագույն հարցերը |armenpress.am|

armenpress.am: Արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգումից մինչև ոսկերչական իրերի դրոշմների փոխադարձ ճանաչում.  Հայաստանի նախագահության տարում ԵԱՏՄ-ում հաջողվել է լուծում տալ մի շարք կարևորագույն հարցերի: ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց՝ դեռևս անժամկետ որոշում է  կայացվել, որ Հայաստանի համար բաղդատման գործակիցը լինելու է 1.22 տոկոս, կարծում է, որ դա 10 տարվա ընթացքում դրական սալդոյի հնարավորություն կտա մեզ:

«Դեկտեմբերին հաջողվեց ամենաբարձր մակարդակով ստանալ ատոնյալ մաքստուրքերի ժամկետի երկարացման հնարավորություն: Այսինքն, ըստ էության, երրորդ երկրներից ներկրվող մոտ 640 միավոր ապրանքների համար Հայաստանն ունի արտոնյալ մաքսատուրք, ինչը որոշակիորեն ազդեցություն ունի այդ ապրանքների՝ հիմնականում սննդամթերքի և դեղորայքի գների վրա»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ 2019-ի վերջում սկսված քննարկումները, թեև շատ ծանր անցան, բայց ի վերջո հաջողվեց լուծում գտնել նաև  հունվարի 1-ից հետո Վրաստանում և սահմանին կուտակված ավտոմեքենաների մասով, որոնք չէին ներմուծվել: Հաջողվեց որոշակի ժամկետ ստանալ՝ այդ կուտակված ավտոմեքենաները 2019-ի սակագնով ներմուծելու համար:

«2019-ի ընթացքում որպես նախագահող երկիր ամփոփոփեցինք ԵԱՏՄ-ի հետ Իրանի, Սերբիայի, Սինգապուրի ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումն ու վավերացումը: Դա մասնավորապես Իրանի դեպքում կարևոր հարց է և նոր հնարավորություն է թե մեր բիզնեսների համար, թե ԵԱՏՄ այլ երկրների բիզնեսների համար: Այս իմաստով այս խնդիրները ևս ամփոփված են»,-ասաց Գրիգորյանը:

Հայաստանի նախագահության տարում լուծում է ստացել նաև ոսկերչական իրերի դրոշմների փոխադարձ ճանաչման խնդիրը և մի շարք այլ խնդիրներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել