Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր. եղանակի կանխատեսում
14:02 - 29 հունիսի, 2020

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր. եղանակի կանխատեսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում

Հունիսի 29-ի ցերեկը, հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին և հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել