Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման առնչությամբ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հուլիսի 2-ին, մշտադիտարկումներ է իրականացրել «Փեթակ»  և «Սուրմալու» առևտրի կենտրոններում և կրկնայցեր Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Էրեբունիում տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, «Փեթակ»   տոնավաճառում էական խախտումներ գրեթե չեն հայտնաբերվել, տաղավարներում առկա են եղել ինչպես ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, այնպես էլ դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները և գծանշումները:

Այլ է իրավիճակը «Սուրմալու»  առևտրի կենտրոնում: Այստեղ ՇՎՏՄ-ի աշխատակիցները բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել, հիմնականում բացակայում են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, որոշ տեղերում առկա չեն նաև հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թեթիկները:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ և ներակայացվում Պարետատուն:

ՇՎՏՄ-Ի կողմից  մշտադիրարկումները  Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են: