Այսօր՝ փետրվարի մեկին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը:
Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս այլ հարցերի, հավանության է արժանացել նաև Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Խորհրդի անդամների կողմից անդրադարձ է կատարվել Տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում գտնվող մի շարք այլ հարցերի:
Քննարկման առարկա է դարձել նաև հանրային տիրույթում վերջին շրջանում հաճախակի բարձրացվող՝ գազալցակայանների ու բենզալցակայանների գործունեությանն առնչվող դժգոհությունների թեման:
ՇՎՏՄ ղեկավարը ներկայացրել է այն բոլոր միջոցառումները, որոնք Տեսչական մարմինն իրականացնում է նշված ոլորտները վերահսկողության տակ պահելու և հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար:
comment.count (0)